Մեր մասին
«Կումայրիից մինչև Գյումրի»-ն ինտերակտիվ մուլտիմեդիա էլեկտրոնային ուղեցույց է, որի նպատակն է՝ պահպանել քաղաքի պատմական հիշողությունը և օգնել պատկերացնելու դրա ապագան՝ վավերագրելով, վերլուծելով և տեղական ու արտերկրյա լսարանի հետ կիսելով Գյումրու մշակութային ժառանգությունը և տեղեկատվական քարտեզները։ Այս էլ․ գիրքը հնարավորություն կտա բացահայտել Գյումրին որպես հարուստ մշակույթ ունեցող զբոսաշրջային ուղղություն, իսկ այցելուներին՝ բազմաբովանդակ դարձնել իրենց վիրտուալ կամ անձնական այցերը՝ եռաչափ դինամիկ քարտեզներով և քաղաքի ճարտարապետական անցյալի ու ներկայի մասին պատմող մուլտիմեդիա պատմություններով։ Էլ․ գրքի ինտերակտիվ հարթակը հասանելի է շարժական (մոբայլ) սարքերի համար, ինչի շնորհիվ այցելուները կարող են բացահայտել Գյումրին՝ վիրտուալ շրջայց կատարելով քաղաքում կամ այն օգտագործելով որպես էլ․ ուղեցույց անձնական այցի ընթացքում։
Էլ․ գրքի այս տարբերակը ներառում է «Կումայրի» պատմական թաղամասի կենտրոնում գտնվող 12 վայրերի ուսումնասիրությունը՝ ներկայացված դինամիկ եռաչափ (3D) ու վիրտուալ իրականության (VR) քարտեզներով։ Ժամանակի ընթացքում ծրագիրը կհամալրվի նոր տեսարժան վայրերով և նոր բովանդակությամբ՝ ներկայացնելու Հայաստանի մշակութային մայրաքաղաքի հարուստ քաղաքային խճանկարը։
Նախագիծը մշակվել է «Իմ Հայաստան» ծրագրի, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի և Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոնի համագործակցության շրջանակում։
«Ինտերակտիվ մուլտիմեդիա քաղաքային ուղեցույց» շարքի թիմ
Հիմնադիր և գլխավոր նախագծող՝ Երվանդ Զորյան
Տեխնիկական հարցերով գլխավոր խորհրդատու՝ Բագրատ Բալաբանյան
Տեխնիկական մասի ղեկավար՝ Արթուր Ավագյան
Նախագծի ղեկավար՝ Արմինե Մարտիրոսյան
Ինտերակտիվ մուլտիմեդիա քաղաքային ուղեցույցի թիմ
Նախագծի կառավարում՝ «Իմ Հայաստան» ծրագիր, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարան
Բովանդակության հեղինակներ՝ Աշոտ Միրզոյան, Արմինե Խաչատրյան, Վիգեն Գալստյան, Գայանե Շագոյան
Դիզայներ՝ Սարգիս Անտոնյան
Լուսանկարիչներ՝ Արեգ Բալայան, Նարեկ Հարությունյան
Տեսանկարահանող՝ Նարեկ Հարությունյան
Արխիվային պատկերների պատասխանատուներ՝ Կումայրի արգելոց-թանգարան, Սասուն Գրիգորյան, Հայկ Ադամյան
Տեխնիկական մշակման գլխավոր մասնագետ՝ Անի Ավագյան
Տեխնիկական մշակման մասնագետ՝ Թովմաս Պետրոսյան
Թարգմանիչներ՝ Անի Դեկիրմենչյան (թուրքերեն), Գոհար Գևորգյան (իսպաներեն), Գոհար Գևորգյան (ռուսերեն), Զեփյուռ Խբլիկյան (արևմտահայերեն), Արմենուհի Անանյան (արևելահայերեն), Օվսաննա Ճորոխյան (ֆրանսերեն)
Ընթերցողներ՝ Դավիթ Օջակյան (անգլերեն), Անուշ Հակոբյան (արևելահայերեն), Անի Զեյթունցյան (արևմտահայերեն), Թամարա Առուշանովա (ռուսերեն), Մագալի Արթինյան Պուլեն (ֆրանսերեն), Հովիկ Բուդուկյան (իսպաներեն), Անի Դեկիրմենչյան (թուրքերեն)
«Իմ Հայաստան» ծրագրի մասին
«Իմ Հայաստան» ծրագիրը (MAP/ԻՄԾ) մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված զբոսաշրջային ծրագիր է, որը ֆինանսավորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ու իրականացնում է Սմիթսոնյան ինստիտուտը։ «Իմ Հայաստան»-ն օգտագործում է բանասացության ներուժը՝ համայնքահեն զբոսաշրջության զարգացման միջոցով մշակութային ժառանգության կայունությունն ամրապնդելու նպատակով: 2015-2021 թվականների ընթացքում «Իմ Հայաստան»-ն աշխատել է Հայաստանի հինգ մարզերի ավելի քան հարյուր զբոսաշրջային փորձառությունների զարգացման ուղղությամբ և մշակել է մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված զբոսաշրջային փորձառություններ՝ տարբեր ուղղվածություններով, ինչպես, օրինակ՝ արհեստագործություն, պատմություն, ազգագրություն, բնություն, թանգարաններ, մշակութային վայրեր, փառատոներ, գաստրոնոմիա և գինի։
«Իմ Հայաստան» ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք https://myarmenia.si.edu/en/ կայքը։
Հայկական վիրտուալ համալսարանի մասին
ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) առցանց կրթության հավատարմագրված ուսումնական հաստատություն է՝ հիմնադրված Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից՝ հայկական կրթությունն արդի տեխնոլոգիաներով ներկայացնելու համար։ 2004 թվականին ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից նախաձեռնված և 2009 թվականին իր գործունեությունը մեկնարկած ՀՎՀ-ի մուլտիմեդիա դասընթացները, առցանց վեբինարները, վիրտուալ համայնքները և ինտերակտիվ էլ․ գրքերը հասանելի են բոլորի համար, ովքեր հետաքրքրված են հայկական ազգային ինքնությանը և բարօրությանը վերաբերող թեմաներով։ ՀՎՀ-ն հայագիտական դասընթացներ է առաջարկում առցանց և հիբրիդ եղանակներով, դասավանդման յոթ լեզուներով հայկական կրթական ավանդական ծրագրերի հասանելություն չունեցող սովորողների համար՝ միաժամանակ համալրելով նաև այն սովորողների ուսումնական ծրագրերը, ովքեր արդեն իսկ ներգրավված են առկա (դեմառդեմ) դասընթացներում։
ՀՎՀ-ի առաքելությունն է՝ ստեղծել կրթական վիրտուալ համայնք, որը կխթանի կրթությունը և սոցիալական կապերն ողջ աշխարհում:
ՀՎՀ-ի թիմը գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի այս ինտերակտիվ մուլտիմեդիա էլ․ գիրքն առավելագույնս գրավիչ լինի ընթերցողների համար։ Հրավիրում ենք Ձեր փորձի ուրախությունն ու հաճույքը փոխանցել նաև ձեր ընկերներին՝ կիսվելով նրանց հետ այս նյութով:
Ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքները և առաջարկություններն ինտերակտիվ մուլտիմեդիա էլ․ գրքի բովանդակության և ձևաչափի վերաբերյալ։ 5Միևնույն ժամանակ, ՀՎՀ-ի թիմը կշարունակի ուսումնասիրել հայկական գանձերը՝ դրանք իր ընթերցողներին ներկայացնելու համար։
ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.avc-agbu.org կայքը կամ կապ հաստատեք մեզ հետ info@avc-agbu.org էլ․ հասցեով, կամ սոցիալական ցանցերով՝ Facebook , Instagram , Twitter , Youtube , LinkedIn .
Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոնի մասին
Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոնը (ՔՈՒԿ/CRC) Գյումրիում գտնվող համայնքային կազմակերպություն է։ Այն ներգրավվել է բազմաթիվ ծրագրերի, որոնց նպատակն է՝ տեղեկատվություն հավաքագրել քաղաքի մշակութային պատմության, այդ թվում՝ ճարտարապետական ոճերի, ուղեվայրերի և պատումների մասին։ Կենտրոնի անձնակազմի անդամները՝ ճարտարապետ Աշոտ Միրզոյանի ղեկավարությամբ, մեծ ոգևորությամբ կիսվում են Գյումրու ճարտարապետության մասին հավաքագրված տեղեկատվությամբ և ոչ նույնպիսի ոգևորությամբ էլ ուսումնասիրում են այն։ Գյումրի այցելելիս մասնավոր քաղաքային զբոսանքների կազմակերպման համար կարող եք կապ հաստատել Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոնի հետ։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել ashotmirzoyan@gmail.com էլ․ հասցեով կամ https://www.facebook.com/CityResearchCenter/ ֆեյսբուքյան էջով։
Շնորհակալական խոսք
Այս ինտերակտիվ մուլտիմեդիա էլ․ գրքի իրագործումը հնարավոր է դարձել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Սմիթսոնյան ինստիտուտի աջակցությամբ։
Բովանդակության համար պատասխանատու են բացառապես հեղինակները և պարտադիր չէ, որ արտահայտեն ՀԲԸՄ -ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Սմիթսոնյան ինստիտուտի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։
«Իմ Հայաստան» ծրագիրը և ՀՎՀ-ն բարձր են գնահատում հիմնական գործընկերների ներդրումն այս նախագծում, մասնավորապես, առաջարկությունների, խորհրդատվության և ինտերակտիվ մուլտիմեդիա էլ. գքրի մուլտիմեդիա բովանդակության մշակման աշխատանքներին աջակցելու համար:
- GEOVIBE , Հայաստանում հիմնված աշխարհատարածական տեխնոլոգիաների և ծառայությունների ընկերությունն աջակցել է եռաչափ (3D) քարտեզների ստեղծմանը՝ արհեստական բանակության և տարածական վերլուծության օգտագործմամբ։
- Բեն Տոկերը, մոբայլ առևտրի բնագավառի ձեռներեց Սան Ֆրանցիսկոյի ծովածոցից, ԱՄՆ, տրամադրել է տարբեր հարթակներում ինտերակտիվ մուլտիմեդիա էլ․ գրքերի գործարկման ուղեցույցեր և խորհրդատվություն,
- Սամվել Շուքուրյանը, ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և գիտահետազոտական կենտրոնի ղեկավարը և ՀՀ ԳԱԱ անդամը, ուղղորդել և աջակցել է էլեկտրոնային ուսուցման բնագավառում գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառման գործում,
- Կարինե Գրիգորյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ, հավելյալ տեղեկություններ է տրամադրել Գյումրու հրաշակերտ կառույցների մասին։